ՅՈՒՆԿԵՐ թեմյով բոլոր նորությունները

Մինչև 39,5 մլրդ եվրոյի հասնող առաջին տրանշն Իսպանիայի բանկերին կփոխանցվի հաջորդ շաբաթ

04.12.2012 12:45

Մինչև 39,5 մլրդ եվրոյի հասնող առաջին տրանշն Իսպանիայի բանկերին կփոխանցվի հաջորդ շաբաթ

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Իսպանիայի խնդրահարույց բանկերի վերակապիտալիզացիային ուղղված ֆինանսական աջակցության առաջին տրանշն իսպանական FROB հիմնադրամին կուղղվի հաջորդ շաբաթվա կեսերին, հայտարարել է Եվրախմբի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը եվրագոտու ֆինանսների նախարարների խորհրդի նիստից հետո կայացած ասուլիսի ժամանակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք ողջունում ենք ՖԿՄ-ի` մինչև 39,5 մլրդ եվրոյի առաջին տրանշի տրամադրման որոշումը: Դրա փոխանցումը կկատարվի հաջորդ շաբաթվա կեսին»,-ասել է նա:

Նոյեմբերի վերջին հայտարարվել էր, որ Իսպանիայի չորս ազգայնացված ճգնաժամային բանկերի, այդ թվում՝ Bankia առաջին տրանշը, կազմում է 37 միլիարդ եվրո և կարող է տրվել դեկտեմբերի սկզբին:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ anticrisis.am @hy @hy, Բլոգեր @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Մինչև 39,5 մլրդ եվրոյի հասնող առաջին տրանշն Իսպանիայի բանկերին կփոխանցվի հաջորդ շաբաթ

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
20.04.2024