ՅՈՒՔՈՄ թեմյով բոլոր նորությունները

«ACBA ON-LINE» համակարգի միջոցով կարելի է իրականացնել «Յուքոմ» ծառայության վճարումները

13.11.2013 18:24

«ACBA ON-LINE»  համակարգի միջոցով կարելի է իրականացնել «Յուքոմ» ծառայության վճարումները

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Այսուհետ «ACBA ON-LINE» ծառայության բոլոր հաճախորդներին ընձեռվում է «Յուքոմ» ծառայության գծով վճարումներ կատարելու և պարբերական վճարման հանձնարարականներ ձևակերպելու hնարավորություն, հայտնում են ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ մամուլի ծառայությունից:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, «ACBA ON-LINE» ծառայության բոլոր հաճախորդներն առանց բանկ այցելելու կարող են կատարել «Յուքոմ» ծառայության գծով վճարումներ, ինչպես նաև ձևակերպել պարբերական «Յուքոմ» ծառայության ամսական վճարումները բանկային հաշվից փոխանցելու մասին:

«ACBA ON-LINE» ծառայության միջոցով հաճախորդները հնարավորություն ունեն 24 ժամ on-line ռեժիմում կառավարել իրենց  հաշիվները, այդ թվում` բացել և վերաբացել ընթացիկ հաշիվներ, ձևակերպել ավանդներ,    իրականացնել վարկի, օվերդրաֆտի, ռևտրային վարկային գծի մարումներ,    ձևակերպել պարբերական փոխանցումներ, ձևակերպել ավանդի գրավով սպառողական վարկ, ձևակերպել ավանդի գրավով վարկային գիծ, կատարել «Ապառիկ տեղում» ծառայության մարումներ, իրականացնել կոմունալ վճարումներ, արդեն նաև ուղարկել տեղեկանքի ստացման հայտ։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on «ACBA ON-LINE» համակարգի միջոցով կարելի է իրականացնել «Յուքոմ» ծառայության վճարումները

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024