ՆԱԽԱԳԱԻԾ թեմյով բոլոր նորությունները

«ԱՌԿԱ» գործակալությունը նոր՝ «Վարկանիշներ» նախագիծ է ներկայացնում www.armbanks.am կայքում

27.01.2012 13:30

«ԱՌԿԱ» գործակալությունը նոր՝ «Վարկանիշներ» նախագիծ է ներկայացնում www.armbanks.am կայքում

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» գործակալությունը www.armbanks.am կայքում մշակել և ներդրել է նոր՝ «Վարկանիշներ» նախագիծը, որը նախատեսում է ընկերությունների վարկանիշների և Հայաստանի տնտեսության ու բիզնեսի տարբեր ոլորտներին վերաբերող վարկանիշային գնահատականների կանոնավոր հրապարակում:

««Վարկանիշները» թույլ կտա հայկական գործարար հանրությանն ու հասարակ քաղաքացիներին ավելի տեղեկացված լինել հայկական բիզնեսի տրամադրած ծառայությունների մասին, այն կօգնի բարձրացնել բնակչության ֆինանսական գրագիտության մակարդակը», - ասել է նախագծի ղեկավար Դավիթ Մանուկյանը:

Նախագծի գլխավոր խնդիրներից է տեղեկատվություն հավաքել ֆինանսական և արդյունաբերական ձեռնարկությունների գործունեության հիմնական ցուցանիշների մասին: Մեծ թվով տվյալների վերլուծված բազայի հիման վրա վարկանիշն առավելի մատչելի ձևով կներկայացնի համակարգված տեղեկատվություն շուկաների և դրանց խաղացողների մասին: Բովանդակայնություն, հավաստիություն, հրատապություն ու անաչառություն. այս սկզբունքներն են ընկած նոր ապրանքի ստեղծման հիմքում:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on «ԱՌԿԱ» գործակալությունը նոր՝ «Վարկանիշներ» նախագիծ է ներկայացնում www.armbanks.am կայքում

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
20.04.2024