ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ թեմյով բոլոր նորությունները

Հնարավոր է, որ Հայաստանում նոր բանկերը կկարողանան ստեղծվել միայն որպես ԲԲԸ

25.09.2014 17:57

Հնարավոր է, որ Հայաստանում նոր բանկերը կկարողանան ստեղծվել միայն որպես ԲԲԸ

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը, Կենտրոնական բանկն ու ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը կքննարկեն Հայաստանում նոր բանկերը միայն որպես բաց բաժնետիրական ընկերություններ ստեղծելու հնարավորությունը, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:

Այսօրվա նիստի ընթացքում կառավարությունն աննպատակահարմար է ճանաչել Բագրատյանի օրենսդրական նախաձեռնությունն այն մասին, որպեսզի բոլոր հայկական բանկերը վերածվեն ԲԲԸ-ների՝ նրանց գործունեության թափանցիկությունն ապահովելու նպատակով:

«Մենք նախաձեռնությունն աննպատակահարմար ենք համարում, քանի որ «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքում կատարված վերջին փոփոխություններով լուծվել են միջազգային նորմերով գործող բանկերի գործունեության թափանցիկության ապահովման հետ կապված բոլոր հարցերը», - ասաց Սաֆարյանը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on Հնարավոր է, որ Հայաստանում նոր բանկերը կկարողանան ստեղծվել միայն որպես ԲԲԸ

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
29.03.2024