ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱՆ թեմյով բոլոր նորությունները

Մարտի 1-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան կհայտարարի լավագույն ներդրումային ընկերությունների անունները

23.02.2011 18:33

Մարտի 1-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան կհայտարարի լավագույն ներդրումային ընկերությունների անունները

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Բորսային լավագույն անդամ» մրցույթի շրջանակներում մարտի 1-ին տեղի կունենա ներդրումային ընկերությունների միջև մրցանակաբաշխության արարողությունը, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի մամուլի կենտրոնից։

Հաղորդագրության համաձայն՝ մրցանակաբաշխությունը կկայանա ժամը 19:00-ին «Գոլդեն Թյուլիփ» հյուրանոցի Ձմեռային այգում: Միջոցառման ընթացքում առաջին անգամ Հայաստանում կհայտարարվեն լավագույն ներդրումային ծառայություններ մատուցող ընկերությունները՝ ըստ 4 անվանակարգերի:

Մրցանակները կհանձնվեն այնպիսի անվանակարգերում, ինչպիսին են՝ «Բորսայի լավագույն անդամ` կորպորատիվ արժեթղթերի շուկայում», «Բորսայի լավագույն անդամ` պետական պարտատոմսերի շուկայում», «Բորսայի լավագույն անդամ` արտարժույթի շուկայում», «Բորսայի լավագույն անդամ` վարկային ռեսուրսների շուկայում»։

Մրցանակաբաշխության ընթացքում նաև կհայտարարվեն «Զարգացնենք Հայաստանի կապիտալի շուկան» ուսանողական ռեֆերատների մրցույթի հաղթողները:

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ. հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ. նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ. հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է: Ֆոնդային բորսան 2009թ. հունիսի 5-ից Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է: (1 դոլարը 364,82 դրամ է):-0-

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Bonds.am @hy @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on Մարտի 1-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան կհայտարարի լավագույն ներդրումային ընկերությունների անունները

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024