նեդրում թեմյով բոլոր նորությունները

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ վարկային նոր միջոցներ է ներգրավել ՓՄՁ վարկավորման նպատակով

22.12.2015 16:50

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ վարկային նոր միջոցներ է ներգրավել ՓՄՁ վարկավորման նպատակով

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ   10 000 000 ԱՄՆ դոլար ծավալով վարկի ներգրավման  պայմանագիր է կնքել DEG DEUTSCHE INVESTITIONS  UND ENTWICKLUNGSGESELLSCHAFT MBH  գերմանական ներդրումային կազմակերպության հետ,-հայտնում է ընկերության կայքը:

Վարկը տրամադրվել է 7 տարի մարման ժամկետով և ուղղվելու է  ՓՄՁ վարկավորմանը: Այս համագործակցությունը թույլ կտա բանկին ավելացնել փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորումը: ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ վարչության նախագահ Աշոտ Օսիպյանի գնահատմամբ` ծրագիրը միջազգային ֆինանսական կառույցների    հետ համագործակցության ընդլայնման ևս մեկ կարևոր քայլ է:

«Մենք  սկիզբ դրեցինք արդյունավետ և շարունակական համագործակցության, ինչը ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՆ հնարավորություն կտա երկարաժամկետ ռեսուրսներ տրամադրել հաճախորդներին և նպաստել  նպատակային շուկաներում նրանց դիրքերի ամրապնդմանը»,-նշել է Ա. Օսիպյանը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ վարկային նոր միջոցներ է ներգրավել ՓՄՁ վարկավորման նպատակով

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
18.04.2024