ներգրավել թեմյով բոլոր նորությունները

ԱրարատԲանկը 14.5 մլն ԱՄՆ դոլար է ներգրավել «Սիմբիոտիքս» ներդրումային ընկերության նախաձեռնությամբ

08.06.2021 14:39

ԱրարատԲանկը 14.5 մլն ԱՄՆ դոլար է ներգրավել «Սիմբիոտիքս» ներդրումային ընկերության նախաձեռնությամբ

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի./ԱՌԿԱ/. «Սիմբիոտիքս» ներդրումային ընկերությունը, որը հանրօգուտ ներդրման համար շուկայի հասանելիությունն ապահովող առաջատար հարթակ է, կայունության պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված 14.5 մլն ԱՄՆ դոլարի միջոցներն ուղղել է  ԱրարատԲանկին, հաղորդում է ԱրարատԲանկի մամուլի ծառայությունը։

 «Agence Française de Développement Group»-ի դուստր ընկերություն «Proparco»-ն, որը մասնագիտացված է մասնավոր հատվածի ֆինանսավորման մեջ, ձեռք է բերել  5 մլն ԱՄՆ դոլարի կայունության պարտատոմսեր: «Հույս ունենք, որ առաջիկա ամիսներին նրանց աջակցությամբ կավելացնենք «կանաչ» և կայունության պարտատոմսերի թողարկման ծավալը և կհորդորենք եվրոպացի ներդրողներին ավելացնել իրենց ներդրումները կայուն ֆինանսավորման ոլորտում»,- նշել են «Սիմբիոտիքս»-ի մամուլի ծառայությունում:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ԱրարատԲանկը 14.5 մլն ԱՄՆ դոլար է ներգրավել «Սիմբիոտիքս» ներդրումային ընկերության նախաձեռնությամբ

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.04.2024