ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԴԻՐՔ թեմյով բոլոր նորությունները

Հայաստանի միջազգային ներդրումային դիրքի բացասական մեծությունը 2012թ.-ի դեկտեմբերին նվազել է 3,7%–ով՝ հասնելով 6 835,43 մլն դոլարի

02.04.2013 15:16

Հայաստանի միջազգային ներդրումային դիրքի բացասական մեծությունը 2012թ.-ի դեկտեմբերին նվազել է 3,7%–ով՝ հասնելով 6 835,43 մլն դոլարի

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /ԱՌԿԱ/. 2012թ.-ի դեկտեմբերի վերջի դրությամբ, 2012թ.-ի սեպտեմբերի վերջի համեմատ, Հայաստանի միջազգային ներդրումային դիրքը 250,09 մլն դոլարով  (բացարձակ նշանակությամբ) կամ 3,7 տոկոսով նվազել է և կազմել մինուս 6 835,43 մլն դոլար:

Ինչպես ցույց են տալիս Հայաստանի միջազգային ներդրումային դիրքի դրության մասին ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, դեկտեմբերի վերջին երկրի արտաքին ակտիվները կազմել են 4 934 մլն դոլար՝ հաշվետու ժամանակահատվածում ավելանալով 6,32 մլն դոլարով կամ 0,13 տոկոսով:

Ընթացիկ տարվա հաշվետու ժամանակահատվածում պարտավորություններն ավելացել են 2,23 տոկոսով կամ 256,41 մլն դոլարով և դեկտեմբերի վերջին կազմել 11 769,43 մլն դոլար:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Հայաստանի միջազգային ներդրումային դիրքի բացասական մեծությունը 2012թ.-ի դեկտեմբերին նվազել է 3,7%–ով՝ հասնելով 6 835,43 մլն դոլարի

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
29.03.2024