26.03.2015 12:09
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /ԱՌԿԱ/. Եվրասիական զարգացման բանկի ընթացիկ ներդրումային պորտֆելի ծավալը 2017թ.–ի վերջին շուրջ 4,7 մլրդ դոլար կկազմի։ Ինչպես նշվում է Բանկի գործունեության հիմնական ուղղությունների մասին զեկույցում, այս ցուցանիշը կգրանցվի մոտ 3,7 մլրդ դոլարի նոր նախագծեր ստորագրելու հաշվին։ Ըստ զեկույցի` 2014թ.–ին ԵԶԲ–ի ընթացիկ ներդրումային պորտֆելը կհամալրվի 371 մլն դոլարի 17 նախագծով։ Իրականացման փուլում են գտնվում 80 ներդրումային նախագծեր բանկի վեց մասնակից պետություններում։
ԵԶԲ–ի 2013–2017թթ.–ի ռազմավարության համաձայն` բանկը հատուկ ուշադրություն է դարձնում մասնակից պետություններում էներգետիկ, տրանսպորտային և մունիցիպալ ենթակառուցվածքի զարգացման նախագծերի ֆինանսավորմանը։ Մասնավորապես, նախորդ տարի ԵվրԱզԷՍ–ի հակաճգնաժամային հիմնադրամը որոշել է Հայաստանին տրամադրել 150 մլն դոլարի չափով ներդրումային վարկ «Հյուսիս–հարավ» ավտոմայրուղու կառուցման նախագծի ֆինանսավորման համար։
ԵԶԲ–ում քննարկման փուլում են գտնվում ավելի քան 10 մլրդ դոլարի նոր նախագծեր։ Բանկերի ֆինանսավորման ընդհանուր ծավալը գնահատվում է 2 մլրդ դոլար։
Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ԵԶԲ–ի ընթացիկ ներդրումային պորտֆելի ծավալը 2017թ.–ի վերջին շուրջ 4,7 մլրդ դոլար կկազմի
Բանալի բառեր:
Կարդալ ամբողջությամբ