ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ թեմյով բոլոր նորությունները

Ֆրանսիական Proparco ֆինանսական կազմակերպությունը Հայաստանում ներկայացուցչություն կբացի

02.05.2013 16:49

Ֆրանսիական Proparco ֆինանսական կազմակերպությունը Հայաստանում ներկայացուցչություն կբացի

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի. /ԱՌԿԱ/. Հինգշաբթի կայացած նիստի ժամանակ ՀՀ կառավարությունը հաստատել է երկրում Proparco ֆինանսական զարգացման ֆրանսիական գործակալության (Investment and Promotion Company for Economic Cooperation) ներկայացուցչության բացման մասին Ֆրանսիայի կառավարության հետ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ առաջարկը։
Ինչպես նշեց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանը, Proparco–ի հիմնական նպատակն է վարկերի, սեփական միջոցների, երաշխիքների տեսքով հատուկ ֆինանսական գործիքների հատկացման միջոցով զարգացող երկրների մասնավոր հատվածին աջակցելը։

Ավելի վաղ Տնտեսական համագործակցության առաջխաղացման և ներդրումների ֆրանսիական ընկերությունը (Proparco) և հայկական Ամերիաբանկը 15 մլն դոլարի վարկային համաձայնագիր էին ստորագրել` գյուղատնտեսության և գյուղատնտեսական վերամշակման ոլորտում փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման մասին։

Ըստ ԱՎԾ տվյալների` 2012թ.–ին Հայաստանի տնտեսության իրական հատված կատարված համախառն օտարերկրյա ներդրումների առաջատար է դարձել Ֆրանսիան։ Անցյալ տարի իրական հատված այդ երկրի կողմից կատարված օտարերկրյա ներդրումները կազմել են 230,4 մլն դոլար` 2011թ.–ի համեմատ ավելանալով 2,3 անգամ։ Ընդ որում, Հայաստանի ֆրանսիական ներդրումների ողջ ծավալը բաժին է հասել ուղիղ օտարերկրյա ներդրումներին։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Ֆրանսիական Proparco ֆինանսական կազմակերպությունը Հայաստանում ներկայացուցչություն կբացի

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
«Ռուսաստանյան գյուղատնտեսական բանկի» ներկայացուցչությունն է գրանցվել Հայաստանում

18.10.2012 18:01

«Ռուսաստանյան գյուղատնտեսական բանկի» ներկայացուցչությունն է գրանցվել Հայաստանում

«Ռուսաստանյան գյուղատնտեսական բանկ» ԲԲԸ ներկայացուցչությունն է գրանցվել Հայաստանում Կենտրոնական բանկի նախագահի հոկտեմբերի 16-ի որոշումով, հայտնում է ԿԲ–ի մամուլի ծառայությունը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on «Ռուսաստանյան գյուղատնտեսական բանկի» ներկայացուցչությունն է գրանցվել Հայաստանում

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Զարգացման եվրասիական բանկը մեկ տարվա ընթացքում իր ներկայացուցչությունը կբացի Հայաստանում

16.04.2010 13:31

Զարգացման եվրասիական բանկը մեկ տարվա ընթացքում իր ներկայացուցչությունը կբացի Հայաստանում

Զարգացման եվրասիական բանկը մեկ տարվա ընթացքում իր ներկայացուցչությունը կբացի Հայաստանում:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Զարգացման եվրասիական բանկը մեկ տարվա ընթացքում իր ներկայացուցչությունը կբացի Հայաստանում

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
28.03.2024