ՆԵՐԿՐՄԱՆ ՓՈԽԱՐԻՆՈՒՄ թեմյով բոլոր նորությունները

Թոսունյան. «Ներկրման փոխարինում» եզրույթը պետք է կիրառել նաև ֆինանսական ոլորտում

11.11.2014 20:06

Թոսունյան. «Ներկրման փոխարինում» եզրույթը պետք է կիրառել նաև ֆինանսական ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Բանկային միությունը Կենտրոնական բանկին առաջարկում է ավելացնել վերաֆինանսավորման ծավալը և սկսել առանցքային տոկոսադրույքի նվազեցումը։ Այդ մասին, ինչպես հայտնում է Банки.ру–ն, հայտնել է ՌԲՄ նախագահ Գարեգին Թոսունյանը ԿԲ ղեկավարության և բանկիրների հանդիպման ժամանակ։

«2003–ից 2008 թվականներին մենք գրեթե չորս անգամ ավելացրել ենք վերաֆինանսավորման ծավալը և ստացել ենք ՀՆԱ աճ 6 տոկոսով, խուսափել երկնիշ գնաճից և մի շարք այլ դրական արդյունքներ ստացել, իսկ այնուհետև որոշել ենք, որ եթե ողջ աշխարհը տառապում է վերավարկավորումից, ուրեմն մենք էլ ենք դրանով հիվանդ, և սկսել ենք սեղմել վարկային շուկան։ Արդյունքում ստացել ենք այն, ինչ ստացել ենք, և ասում ենք, որ շարունակելու ենք սեղմել»,– ասել է Թոսունյանը` նշելով, որ «ներկրման փոխարինում» եզրույթը պետք է օգտագործել նաև ֆինանսական ոլորտում։

«Մենք առաջարկում ենք «բացել» առանցքային տոկոսադրույքը դեպի դրա սահուն նվազում և ավելացնել վերաֆինանսավորման ծավալը»,– ասել է նա։ Ըստ նրա, արժութային շուկայի ոլորտում ԿԲ քաղաքականությունը բանկային միության մոտ բռնի անջատման զգացողություն չի առաջացնում։ «Շահարկումների դեմ կարելի է և պետք է պայքարել վարչական մեթոդներով։ Լողացող փոխարժեքի քաղաքականությունը բռնի անջատման զգացողություն ինձ մոտ չի առաջացնում, ինչպես և միջանցքի սահմանները չեղյալ հայտարարելը։ Դա միանգամայն տրամաբանական քաղաքականություն է»,– նշել է Թոսունյանը։ -0-

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Թոսունյան. «Ներկրման փոխարինում» եզրույթը պետք է կիրառել նաև ֆինանսական ոլորտում

Բանալի բառեր: ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
29.03.2024