11.10.2016 14:50
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում առկա է գործարարության համար կարևորագույն նախապայման հանդիսացող կայուն մակրոտնտեսական միջավայր, նախօրեին ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` «Հայաստան. ներդրումային համաժողով 2016» միջոցառման իր ելույթի ժամանակ:
«Տարածաշրջանում և ԱՊՀ երկրներում վերջին զարգացումները՝ արժույթների կտրուկ արժեզրկումը ցույց տվեցին, որ Հայաստանն ունակ է դիմակայելու արտաքին բացասական ցնցումներին` ապահովելով երկրում կայուն և կանխատեսելի մակրոմիջավայր», - նշել է նախագահը:
Նրա խոսքով, Հայաստանի կառավարությունն ու Կենտրոնական բանկը բավարարում են հասարակության ակնկալիքները` թույլ տալով, որպեսզի մեր ազգային արժույթն արժեզրկվի տնտեսագիտական հիմնարարներին համապատասխան:
Բաժիններ՝ Արժույթային շուկա, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Կայուն մակրոտնտեսական միջավայրը Հայաստանի կարևորագույն առավելությունն է. Սարգսյան
Բանալի բառեր:
Կարդալ ամբողջությամբ