ՆՇԱՆ թեմյով բոլոր նորությունները

Unicode–ից խնդրել են ռուբլու նշանի համար չօգտագործել հայկական այբուբենի 36–րդ տառը

12.12.2013 17:38

Unicode–ից խնդրել են ռուբլու նշանի համար չօգտագործել հայկական այբուբենի 36–րդ տառը

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Unicode–ից խնդրել են ռուբլու նշանը գրելու համար չօգտագործել հայերեն այբուբենի 36–րդ տառը (U+0554), որն առաջին հայացքից նման է ռուսական արժույթի նշանին։ Այս մասին նշվում է կոնսորցիումի հրապարակային հաղորդագրության մեջ, հաղորդում է lenta.ru–ն։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ռուբլու նոր գրաֆիկական սիմվոլին նվիրված բանավեճին մասնակցել է նաև Մայքլ Էվերսոնը, ով նոր նշանները շրջանառության մեջ մտցնելու բազմաթիվ առաջարկների հեղինակն է։ Նա նշել է, որ արդեն աշխատում է Unicode–ում ռուբլու նոր նիշը ներառելու ուղղությամբ։

Unicode–ում ռուբլու նոր նշանի ներառմանը վերաբերող բանավեճերը հազվագյուտ են։ Այնուամենայնիվ, մինչև հիմա դա չի արվել։ Ինչպես բացատրել է Էվերսոնը, այդ ամենի համար հարկավոր էր, որպեսզի սիմվոլը պաշտոնապես հաստատվի։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Unicode–ից խնդրել են ռուբլու նշանի համար չօգտագործել հայկական այբուբենի 36–րդ տառը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
18.04.2024