ՆՈՐՈՒԹՅՈՒՆ թեմյով բոլոր նորությունները

ԱԽՏ բորսաները տարբեր ուղղություններով են բացվել Ավստրալիայի ԿԲ որոշումների ֆոնին

03.07.2013 11:19

ԱԽՏ բորսաները տարբեր ուղղություններով են բացվել Ավստրալիայի ԿԲ որոշումների ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակները հուլիսի 3-ի առուվաճառքները հիմնականում բացվել են տարբեր ուղղություններով` տոկոսադրույքը ներկա 2,75% մակարդակում պահպանելու վերաբերյալ Ավստրալիայի ԿԲ որոշումներից հետո, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Ճապոնական Nikkei 225-ն աճել է 0,04 տոկոսով՝ կազմելով 14104,57 կետ: Հարավկորեական KOSPI-ն նվազել է 0,07 տոկոսով՝ կազմելով 1853,81 կետ: Ավստրալիական S&P/ASX 200 ցուցիչը բացվել է մինուսով` կորցնելով 1,31 տոկոս և 4770,90 կետ է կազմել։

«Ավստրալիայի ԿԲ-ն չի շտապում փոխել տոկոսադրույքը և կսպասի վիճակագրությանը` համապատասխան որոշում ընդունելու համար։ Այն մտահոգված չէ գնաճով` չնայած փոխարժեքի անկմանը, այդ պատճառով անհրաժեշտության դեպքում կարող է իջեցնել տոկոսադրույքը», — Bloomberg-ին հայտարարել է Սիդնեյում Citigroup Inc.-ի գլխավոր տնտեսագետ Ջոշուա Վիլյամսոնը  (Joshua Williamson)։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ԱԽՏ բորսաները տարբեր ուղղություններով են բացվել Ավստրալիայի ԿԲ որոշումների ֆոնին

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
16.04.2024