նոր ծառայություն թեմյով բոլոր նորությունները

ՎՏԲ-Հայաստան Բանկն իր բանկոմատային ցանցի միջոցով գործարկում է կենսաթոշակային քաղվածքների տրամադրման նոր ծառայություն

20.07.2017 13:14

ՎՏԲ-Հայաստան Բանկն իր բանկոմատային ցանցի միջոցով գործարկում է կենսաթոշակային քաղվածքների տրամադրման նոր ծառայություն

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի. /ԱՌԿԱ/. Այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտապանները կկարողանան ստանալ կուտակային կենսաթոշակային հիմնադրամում իրենց հաշիվների մնացորդի մասին քաղվածքներ  Բանկի բոլոր բանկոմատների միջոցով, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Այս ծառայության շնորհիվ հաճախորդները հնարավորություն կստանան ցանկացած հարմար պահի տեղեկանալ, թե որքան գումար ունեն իրենց կենսաթոշակային հաշվին: Քաղվածքը ստանալու համար բանկոմատի գլխավոր էկրանին անհրաժեշտ է ընտրել «Կենսաթոշակային քաղվածք» պատուհանը, այնուհետև հաստատել հարցումը, և բանկոմատն ավտոմատ կերպով կտպի կենսաթոշակային քաղվածքը, որտեղ արտացոլված կլինեն նաև կուտակային կենսաթոշակային հաշվին կատարված վերջին 10 մուտքերը և հաշվի ընդհանուր մնացորդը։

«Այս ծառայությունը թույլ կտա ՎՏԲ- Հայաստան Բանկի քարտապաններին ավելի արդյունավետ կառավարել իրենց կենսաթոշակային հաշվի միջոցները և հետևել հիմնադրամների եկամտաբերությանը», – նշվում է հաղորդագրության մեջ։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՎՏԲ-Հայաստան Բանկն իր բանկոմատային ցանցի միջոցով գործարկում է կենսաթոշակային քաղվածքների տրամադրման նոր ծառայություն

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
ԻԴՐԱՄԻ հաշվին արդեն հնարավոր է կցել բանկային քարտեր

30.08.2016 17:26

ԻԴՐԱՄԻ հաշվին արդեն հնարավոր է կցել բանկային քարտեր

ԻԴՐԱՄ համակարգը գործարկել է երկար սպասված ծառայությունը, որը հնարավորություն է տալիս հաշվառման հաշվին բանկային քարտ կցել:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ԻԴՐԱՄԻ հաշվին արդեն հնարավոր է կցել բանկային քարտեր

Բանալի բառեր: , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
23.04.2024