նպատակներ թեմյով բոլոր նորությունները

Հայաստանի ԿԲ–ն կապահովի 2 հիմնական նպատակներ` գների կայունությունը և ֆինանսական համակարգերը

09.04.2018 20:14

Հայաստանի ԿԲ–ն կապահովի 2 հիմնական նպատակներ` գների կայունությունը և ֆինանսական համակարգերը

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկն ապրիլի 9–ից ապահովելու է երկու հիմնական նպատակներ` գների կայունությունը և ֆինանսական համակարգերը։ Այդ մասին հայտնում է կարգավորչի մամուլի ծառայությունը։

Հայաստանի խորհրդարանը 2017 թվականի դեկտեմբերի 13–ին երկրորդ և վերջնական ընթերցմամբ փոփոխություններ և լրացումներ է կատարել «Հայաստանի Կենտրոնական բանկի մասին» օրենքում։ Լրացումներով ներդրվում է Կենտրոնական բանկի նոր խնդիրը` ֆինանսական կայունության ապահովումը, իսկ դրամավարկային քաղաքականությունը կսահմանվի արդեն ոչ թե 12 ամսով, այլ երեք տարի ժամկետով, ինչն այն ավելի կանխատեսելի կդարձնի։

Ըստ հաղորդագրության, վերջին տասնամյակում համաշխարհային և տարածաշրջանի տնտեսություններում տեղի ունեցած ֆինանսատնտեսական ճգնաժամը ցույց տվեց, որ մակրոտնտեսական կայունության ապահովման գործընթացում կենտրոնական բանկերը, գների կայունության նպատակին զուգահեռ, պետք է կարևորեն նաև ֆինանսական կայունությունը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Новости, Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Վերլուծություն | Comments Off on Հայաստանի ԿԲ–ն կապահովի 2 հիմնական նպատակներ` գների կայունությունը և ֆինանսական համակարգերը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024