ՆՌԱՆՅԱՆ թեմյով բոլոր նորությունները

«Գնային առաստաղ» սահմանելու մասին օրինագիծը կարող է Հայաստանում ապրանքի դեֆիցիտ առաջացնել

17.03.2011 17:27

«Գնային առաստաղ» սահմանելու մասին օրինագիծը կարող է Հայաստանում ապրանքի դեֆիցիտ առաջացնել

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /ԱՌԿԱ/. Կառավարության առաջարկած «գնային առաստաղ» սահմանելու մասին օրենսդրական նախաձեռնությունը կարող է Հայաստանում ապրանքի դեֆիցիտ առաջացնել, ասաց Հայաստանի ՀՅԴ-ից Ազգային ժողովի պատգամավոր Արա Նռանյանը:

Հայաստանի կառավարությունը մարտի 10-ին հավանություն է տվել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում և Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում լրացումների մասին օրինագիծը, որոնց համապատասխան՝ նախատեսվում է, որ մեկ ամսվա ընթացքում առաջին անհրաժեշտության 20 անուն ապրանքների գների 30 տոկոսով թանկացման դեպքում կառավարությունն իրավունք կունենա միջամտելու և 90 օրվա ընթացքում սահմանափակել գների հետագա աճը՝ իրարանցումը մեղմելու և շուկան նորմալ վիճակի վերադարձնելու նպատակով:

«Դա (ապրանքի դեֆիցիտը) անպայման տեղի կունենա, քանի որ ես չեմ հավատում, որ որևէ տնտեսվարող սուբյեկտ ապրանք կվաճառի ինքնարժեքից ցածր գնով այն դեպքում, եթե արտաքին գործոնները բարձր գներ թելադրեն»,- հինգշաբթի ասաց Նռանյանը «Թանկացում. համաշխարհային գնաճ, հայկական մենաշնորհներ» թեմայով քննարկումների ընթացքում:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on «Գնային առաստաղ» սահմանելու մասին օրինագիծը կարող է Հայաստանում ապրանքի դեֆիցիտ առաջացնել

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
ՀՅԴ-ն ժամանակավրեպ է համարում ԱՊՊԱ-ի ներդրումը Հայաստանում. պատգամավոր

27.12.2010 18:55

ՀՅԴ-ն ժամանակավրեպ է համարում ԱՊՊԱ-ի ներդրումը Հայաստանում. պատգամավոր

ՀՅԴ-ն ժամանակավրեպ է համարում ԱՊՊԱ-ի ներդրումը Հայաստանում. պատգամավոր:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Ապահովագրական շուկա, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՀՅԴ-ն ժամանակավրեպ է համարում ԱՊՊԱ-ի ներդրումը Հայաստանում. պատգամավոր

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
29.03.2024