ՆՍՏԱՇՐՋԱՆ թեմյով բոլոր նորությունները

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան հայտնում է նախաառևտրային նստաշրջանի սկսվելու մասին

13.01.2011 15:16

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան հայտնում է նախաառևտրային նստաշրջանի սկսվելու մասին

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /ԱՌԿԱ/. 2011թ.-ի հունվարի 12-ից «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ն կորպորատիվ արժեթղթերի շուկայում մինչև առևտրային նստաշրջանի սկսվելը կազմակերպելու է նախաառևտրային նստաշրջան և բացման աճուրդ։

«Նոր մեխանիզմի ներդրումը ևս մեկ քայլ է շուկային մատուցվող ծառայությունների շրջանակն ընդլայնելու ուղղությամբ, որը առևտրի մասնակիցներին հնարավորություն կտա ձևավորել բաժնետոմսերի և կորպորատիվ պարտատոմսերի նկատմամբ առաջարկը և պահանջարկը մինչև առևտրային նստաշրջանի սկիզբը»,- «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ մամուլի ծառայությունից։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, նախաառևտրային նստաշրջանը կազմակերպվում է ժ.10:50-ից մինչև 10:59-ը, իսկ բացման աճուրդը` ժ. 11:00-ին:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Bonds.am @hy @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան հայտնում է նախաառևտրային նստաշրջանի սկսվելու մասին

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.04.2024