շաբաթօրյակ թեմյով բոլոր նորությունները

Կոնվերս բանկը մասնակցել է հանրապետական շաբաթօրյակին

15.04.2018 09:43

Կոնվերս բանկը մասնակցել է հանրապետական շաբաթօրյակին

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /ԱՌԿԱ/.  Ապրիլի 14-ին Կոնվերս բանկի ղեկավար անձնակազմը և աշխատակիցները մասնակցել են հանրապետական շաբաթօրյակին, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Զուգահեռաբար, Կոնվերս բանկի մասնաճյուղերին հարող կանաչ հատվածներում կատարվել են բարեկարգման և խնամքի, իսկ «Մեծամոր»  մասնաճյուղում՝ նաև կանաչապատման աշխատանքներ:

«Շրջակա միջավայրի պաշտպանությունը Կոնվերս բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության միջոցառումների ծրագրի կարևորագույն ուղղություններից է: Դեռևս անցյալ տարի մենք հաստատեցինք ծավալուն ծրագիր, որի նպատակն է Երևանում և ՀՀ շրջաններում մեր մասնաճյուղերի հարևանությամբ կանաչ գոտիների ստեղծումը ու բարեկարգ միջավայրի ձևավորումը: Այսօր «Մեծամոր»  մասնաճյուղին հարող կանաչ գոտիում կատարվեց ծառատունկ, ծաղկապատում: Անցած տարի այս գոտին մենք բարեկարգել ենք, տեղադրվել է կանաչ գոտիների և ծառերի ոռոգման համակարգ, ինչպես նաև գիշերային լուսավորություն, իսկ առաջիկայում կտեղադրվեն նաև նստարաններ»,-ասել է Կոնվերս բանկի գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Կոնվերս բանկը մասնակցել է հանրապետական շաբաթօրյակին

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.04.2024