շահավետ ավանդ թեմյով բոլոր նորությունները

Շահավետ ավանդ՝ Կոնվերս բանկի 25–ամյակի կապակցությամբ

26.09.2018 18:17

Շահավետ ավանդ՝ Կոնվերս բանկի 25–ամյակի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Կոնվերս Բանկը հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ ներդնում է նոր՝ «Կոնվերս 25» ավանդ: Սա բանկային համակարգում եզակի ավանդատեսակ է, որի վաղաժամկետ  դադարեցման դեպքում ավանդատուները չեն զրկվում հաշվարկված տոկոսագումարից, հատնում է բանկի մամուլի ծառայությունը:

««Կոնվերս 25»-ը ներդրման 25-ամսյա ժամկետով ավանդ է, որի 13-րդ ամսից գործում է ավելի բարձր տոկոսադրույք, քան ներդրման առաջին տարում: Ավանդի վաղաժամկետ դադարեցման դեպքում հաճախորդին վճարվում է տոկոսագումար՝ հաշվարկված ներդրման պահին գործած (1-12  ամիսների համար) տոկոսադրույքի հիման վրա: Սրանք այս ավանդատեսակի հիմնական առավելություններն են մյուս նմանատիպ առաջարկների համեմատ»,- հայտնում են Կոնվերս Բանկից:

Որպես «Կոնվերս 25»-ի այլ առավելություններ նշվում է ավանդադրման ողջ ընթացքում մայր գումարից մասնակի ելքագրումների հնարավորությունը, ինչպես նաև շուկայում առկա նմանատիպ առաջարկների հետ համեմատ ավելի բարձր տոկոսադրույքը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Շահավետ ավանդ՝ Կոնվերս բանկի 25–ամյակի կապակցությամբ

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024