շահավետ պայման թեմյով բոլոր նորությունները

ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է շահավետ պայմաններով ուսանողական վարկեր

06.09.2017 15:06

ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է շահավետ պայմաններով ուսանողական վարկեր

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը վճարովի հիմունքներով սովորող ուսանողներին առաջարկում է թեթևացնել ֆինանսական բեռը և ստանալ ցածր տոկոսադրույքով ուսանողական վարկ, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Ուսանողներին տրվում է բացառիկ հնարավորություն ուսման ընթացքում վճարել միայն վարկի տոկոսները, իսկ վարկի հիմնական պարտքի մարման մասին հոգ տանել արդեն բարձրագույն կրթության մասին դիպլոմներ ստանալուց հետո: Բացի այդ, գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողների համար գործում է ավելի ցածր տոկոսադրույք:

Ուսանողական վարկերը տրամադրվում են ՀՀ պետական և պետական հավատարմագիր ունեցող շուրջ 60 ուսումնական հաստատությունների բակալավրիատում և մագիստրատուրայում ուսման վարձերը վճարելու նպատակով:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է շահավետ պայմաններով ուսանողական վարկեր

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
18.04.2024