շահութաբաժիններ թեմյով բոլոր նորությունները

«Յունիբանկը» իր բաժնետերերին կվճարի միջանկյալ շահութաբաժիններ

09.03.2017 12:36

«Յունիբանկը» իր բաժնետերերին կվճարի միջանկյալ շահութաբաժիններ

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի. /ԱՌԿԱ/. «Յունիբանկ» ԲԲԸ-ն հայտարարում է իր բաժնետերերին բաժնետոմսերի տեսքով առաջին միջանկյալ շահութաբաժինների վճարման մասին, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Բաժնետոմսերի տեսքով շահութաբաժինների վճարման համար բանկն իրականացրել է սովորական անվանական բաժնետոմսերի լրացուցիչ թողարկում` բաժնետոմսի շուկայական արժեքով` մոտ 3,2 մլրդ ՀՀ դրամ ծավալով:

«Յունիբանկի» Խորհուրդը 2016թ.-ի դեկտեմբերի 9-ի նիստում որոշում է ընդունել բանկի սովորական անվանական բաժնետոմսերի սեփականատերերին վճարել միջանկյալ շահութաբաժիններ 2016թ.-ի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի համար` սովորական անվանական բաժնետոմսերի տեսքով` 4 348 հատ (տեղաբաշխման ժամանակ ձեռքբերման նվազագույն փաթեթի քանակ)` բաժնետոմսի դիմաց 420 բաժնետոմս հաշվարկով, որը համարժեք է 12.9% տարեկան եկամտաբերությանը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on «Յունիբանկը» իր բաժնետերերին կվճարի միջանկյալ շահութաբաժիններ

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024