ՇԱՀՈՒՄ թեմյով բոլոր նորությունները

Երևանի բնակիչը շահել է «Ամառը ՎՏԲ–ի հետ» ակցիայի գլխավոր մրցանակը` ուղևորություն դեպի Իտալիա

27.09.2013 19:07

Երևանի բնակիչը շահել է «Ամառը ՎՏԲ–ի հետ» ակցիայի գլխավոր մրցանակը` ուղևորություն դեպի Իտալիա

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa ընկերությունն ուրբաթ ամփոփել են «Ամառը ՎՏԲ–ի հետ» ակցիայի արդյունքները։ Ակցիայի խաղարկության արդյունքում գլխավոր մրցանակակիր է ճանաչվել ՎՏԲ-Հայաստան Բակի հաճախորդ Հայկ Մնացականյանը:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտապանների համար նախատեսված ակցիան գործում էր 2013թ. մայիսի 15-ից մինչև սեպտեմբերի 1-ը: Ակցիային կարող էին մասնակցել ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր Visa քարտապանները, որի համար պարզապես անհրաժեշտ էր ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտով ցանկացած գումարի գնումներ կատարել Հայաստանի և նրա սահմաններից դուրս գործող ցանկացած առևտրի կամ սպասարկման կետերում: ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտով արված յուրաքանչյուր գնման դիմաց քարտապանները ստանում էին բոնուսային միավորներ գնման գումարից և հնարավորություն` շահելու արժեքավոր նվերներ:

ՎՏԲ-Հայաստան Բանկի առավելագույն բոնուսային միավորներ վաստակած Visa քարտապանների միջև խաղարկվեցին 100 արժեքավոր մրցանակներ ՎՏԲ-Հայաստան Բանկի և Visa ընկերության կողմից: Մրցանակների թվում էին կենցաղային տեխնիկայի գնման 50 հավաստագրեր և ՎՏԲ-Հայաստան Բանկում արտոնյալ պայմաններով բանկային պրոդուկտների ձևակերպման 50 հավաստագրեր` -1% վարկի և +1%` ավանդի համար:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Երևանի բնակիչը շահել է «Ամառը ՎՏԲ–ի հետ» ակցիայի գլխավոր մրցանակը` ուղևորություն դեպի Իտալիա

Բանալի բառեր: , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Հայաստանում 2011թ.-ի հունվարին ՀԴՄ կտրոններով 30 ավտոմեքենա կխաղարկվի

24.11.2010 19:01

Հայաստանում 2011թ.-ի հունվարին ՀԴՄ կտրոններով 30 ավտոմեքենա կխաղարկվի

Հայաստանում 2011 թ.-ի հունվարին հսկիչ-դրամարկղային կտրոններով 30 ավտոմեքենա կխաղարկվի:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Հայաստանում 2011թ.-ի հունվարին ՀԴՄ կտրոններով 30 ավտոմեքենա կխաղարկվի

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
29.03.2024