ՇԱՆՀԱՅ թեմյով բոլոր նորությունները

BRICS բանկի կենտրոնակայանը կգտնվի Շանհայում

10.07.2014 14:06

BRICS բանկի կենտրոնակայանը կգտնվի Շանհայում

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի. /ԱՌԿԱ/. Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի և Հարավային Աֆրիկայի առաջնորդները հուլիսի 15-16-ին Ֆորտալեզայում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ կհիմնեն BRICS զարգացման բանկը: Այս մասին լրագրողներին է տեղեկացրել ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հաղորդում է Փրայմ գործակալությունը:

«Բանկի կենտրոնակայանը կգտնվի Շանհայում: Այդ մասին նշված է փաստաթղթերում», - ասել է նա: Ավելի վաղ ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը լրագրողներին տեղեկացրել էր, որ բանկի կենտրոնակայանի թեկնածու-քաղաքների ցանկում մնացել են Շանհայն ու Նյու Դելին:

Ուշակովի խոսքով՝ հուլիսի 15-16-ը Ֆորտալեզայում նախատեսված գագաթնաժողովի ժամանակ առաջնորդների ներկայությամբ նախատեսվում է ստորագրել «Զարգացման նոր բանկի»՝ BRICS -ի հիմնադրման մասին համաձայնագիրն ու պայմանական արժութային պահուստների միավորում ստեղծելու պայմանագիրը: «Հինգ երկրների մակրոտնտեսական համակարգման հիմքն այսպես դրվի», - նշել է ՌԴ նախագահի օգնականը: «Նոր ինստիտուտները թույլ կտան ամրապնդել գլոբալ ֆինանսական համակարգը, ինչը հատկապես կարևոր է ԱՄՀ-ի՝ փակուղում գտնվող բարեփոխման ֆոնին»:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on BRICS բանկի կենտրոնակայանը կգտնվի Շանհայում

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
23.04.2024