ՇԱՏԱԼՈՎ թեմյով բոլոր նորությունները

Եվրասիական զարգացման բանկը պատրաստ է ֆինանսավորել ՀՀ ենթակառուցվածքային նախագծերը. Շատալով

27.07.2012 14:19

Եվրասիական զարգացման բանկը պատրաստ է ֆինանսավորել ՀՀ ենթակառուցվածքային նախագծերը. Շատալով

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի. /ԱՌԿԱ/. Եվրասիական զարգացման բանկը պատրաստ է ֆինանսավորել ՀՀ ենթակառուցվածքային նախագծերը, հինգշաբթի ասել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալ, ԵվրԱզԷս-ի Հակաճգնաժամային հիմնադրամի գործունեության ապահովման կառավարիչ տնօրեն Սերգեյ Շատալովը Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ հանդիպման ընթացքում։

«Շատալովն ընդգծել է, որ Եվրասիական զարգացման Բանկն իր պատրաստակամությունն է հայտնում հակաճգնաժամային հիմնադրամի կողմից ֆինանսավորել ենթակառուցվածքային նախագծերը, որոնց թվում է նաև «Հյուսիս-հարավ» ճանապարհի ներդրումային ծրագրի 4-րդ Տրանշում համաֆինանսավորման հարցը»,- հայտնում են Տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունից։

Եվրասիական բանկի կառավարիչ տնօրենն ընդգծել է, որ այցի նպատակն է ծանոթանալ աշխատանքների վերաբերյալ նախարարի գնահատականներին, հետագա աշխատանքներին, քննարկել նախարարության հետ համագործակցության հետագա ուղղությունները, հստակեցնել ապագա ծրագրերի մասին պատկերացումները:
Նախարարն իր հերթին ցանկություն է հայտնել շարունակելու աշխատանքները եվրասիական բանկի հետ և խնդրել հաջորդ հանդիպման համար մշակել կոնկրետ առաջարկներ:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Եվրասիական զարգացման բանկը պատրաստ է ֆինանսավորել ՀՀ ենթակառուցվածքային նախագծերը. Շատալով

Բանալի բառեր: , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024