շինարարության ոլորտ թեմյով բոլոր նորությունները

ՀՀ առևտրային բանկերի կողմից շինարարության ոլորտի վարկավորման ծավալը փետրվարին ավելացել է 0,1%–ով` հասնելով 113 մլրդ դրամի

22.04.2016 16:50

ՀՀ առևտրային բանկերի կողմից շինարարության ոլորտի վարկավորման ծավալը փետրվարին ավելացել է 0,1%–ով` հասնելով 113 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի./ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերը 2016 թ.–ի փետրվարին մոտ 113 մլրդ դրամ ներդրել են շինարարության հատվածում, ինչը 0,1 տոկոսով ավել է հունվարի ցուցանիշից, նշվում է ՀՀ ԿԲ 2016 թ.–ի փետրվարի ամենամսյա տեղեկագրում։

Միաժամանակ փետրվարին շինարարության համար նախատեսված վարկերը տրամադրվել են հիմնականում արտարժույթով` 70,3 տոկոս։ Այսպիսով, շինարարության համար արտարժույթով տրամադրված վարկերի ծավալը փետրվարին կազմել է ավելի քան 87,1 մլրդ դրամ, ինչը հունվարի ցուցանիշից ավել է 6 տոկոսով։

Միաժամանակ շինարարական ոլորտում դրամով կատարված վարկային ներդրումների ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 1,6 մլրդ դրամ` փետրվարի ընթացքում կրճատվելով 0,5 տոկոսով։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՀՀ առևտրային բանկերի կողմից շինարարության ոլորտի վարկավորման ծավալը փետրվարին ավելացել է 0,1%–ով` հասնելով 113 մլրդ դրամի

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
24.04.2024