շուրջօրյա ինքնասպասարկման գոտի թեմյով բոլոր նորությունները

ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է հերթական շուրջօրյա ինքնասպասարկման գոտին

13.06.2018 13:26

ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է հերթական շուրջօրյա ինքնասպասարկման գոտին

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի./ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկի Մոսկովյան 35 հասցեում գտնվող նոր գլխամասային գրասենյակի տարածքում (Մոսկովյան և Սպենդիարյան փողոցների խաչմերուկում) բացվել է հերթական շուրջօրյա ինքնասպասարկման գոտին, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

24/7 ռեժիմում գործող ինքնասպասարկման գոտին հագեցած  վճարային տերմինալով, որը թույլ է տալիս ինքնուրույն իրականացնել վճարումներ հօգուտ ավելի քան 200 կապի օպերատորների և տարբեր ծառայությունների մատակարարների, այդ թվում՝ կատարել ծառայությունների, ինտերնետ կապի, հեռուստատեսության բաժանորդային վճարումները, մարել վարկային պարտավորությունները, բանկային/քարտային հաշիվները և ավանդները, ապահովագրավճարները, իրականացնել պետական, էլեկտրոնային ստորագրության ակտիվացման, նույնականացման քարտերի վճարումները և այլն, ինչպես ընդունման, այնպես էլ կանխիկացման ֆունկցիայով հագեցած բանկոմատով: Քարտին/քարտային հաշվին կանխիկի համալրում կատարելու դեպքում բանկոմատը հնարավորություն է տալիս մեկ գործարքի ընթացքում մուտքագրել միաժամանակ մինչև 90 թղթադրամ (ոչ թե հատ-հատ, փաթեթով), ընդ որում՝ տարբեր արժեքների, ինչը դարձնում է համալրման գործընթացը ավելի հարմար և արագ: Բացի այդ, բանկոմատի միջոցով հնարավոր է իրականացնել փոխանցումներ ինչպես ՎՏԲ-Հայաստան Բանկի, այնպես այլ հայկական և արտասահմանյան բանկերի փոխանցումը հաշված րոպեների ընթացքում հասանելի կլինի ստացողին:

Բանկոմատը հագեցած է նաև կոմունալ վճարումների անկանխիկ վճարման, PIN-կոդի փոխարինման ֆունկցիաներով և այլն:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է հերթական շուրջօրյա ինքնասպասարկման գոտին

Բանալի բառեր: ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
23.04.2024