«Շտապ» միկրովարկ թեմյով բոլոր նորությունները

«Կամուրջն» առաջարկում է «Շտապ» միկրովարկը

08.09.2017 20:00

«Կամուրջն» առաջարկում է «Շտապ» միկրովարկը

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունը ներդրել է ձեռնարկատիրական/ գյուղատնտեսական «ՇՏԱՊ» վարկատեսակը և բարելավել է գործող բիզնես և գյուղատնտեսական միկրովարկերի պայմանները, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

Նոր ներդրված ձեռնարկատիրական և գյուղատնտեսական «ՇՏԱՊ» վարկատեսակը հնարավորություն է տալիս հաճախորդներին 2 ժամում ստանալ մինչև 500,000 ՀՀ դրամի կամ 1,000 ԱՄՆ դոլարի չափով վարկ թե' գյուղատնտեսական և թե' բիզնես նպատակների համար, ընդ որում առանց գրավադրման և առանց երաշխավորի:

«ՇՏԱՊ» վարկատեսակի առավելություններից է նաև այն հանգամանքը, որ ընկերության գործող և նախկինում «ԿԱՄՈՒՐՋ»-ի հաճախորդ հանդիսացող հաճախորդներին այն տրամադրվելու է ավելի մատչելի տոկոսադրույքով:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Новости, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Վարկային կազմակերպություններ | Comments Off on «Կամուրջն» առաջարկում է «Շտապ» միկրովարկը

Բանալի բառեր: ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024