շրջակա միջավայր թեմյով բոլոր նորությունները

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ «GREEN» վարկերը կնպաստեն շրջակա միջավայրի պահպանմանը

31.08.2016 16:45

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ «GREEN» վարկերը  կնպաստեն շրջակա միջավայրի պահպանմանը

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկն առաջարկում է «GREEN» վարկեր, որոնք ուղղված են բիզնես ծախսերի նվազեցմանն ու արտադրողականության բարձրացմանը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

«GREEN» վարկերն առաջարկվում են Գերմանական KFW բանկի կողմից իրականացվող «Էներգաարդյունավետություն ՓՄՁ-ների համար» վարկային ծրագրի շրջանակում և ՀՀ Կենտրոնական Բանկի հետ համագործակցությամբ։

Ըստ հաղորդագրության, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ վերջին տարիների ընթացքում սեփական օրինակով ընդգծել է էներգաարդյունավետ տեխնոլոգիաների գործածման և դրանց միջոցով շրջակա միջավայրի պաhպանության կարևորությունը։ Բանկը մի շարք մասնաճյուղերում կիրառում է նորարարական տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տվել բանկին էականորեն կրճատել ընթացիկ ծախսերը և նպաստել շրջակա միջավայրի պահպանմանը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ «GREEN» վարկերը կնպաստեն շրջակա միջավայրի պահպանմանը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
23.04.2024