ՈՍԿԵԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՊԱՇԱՐ թեմյով բոլոր նորությունները

ՌԴ ոսկեարժութային պաշարները մեկ շաբաթվա ընթացքում կրճատվել են 100 մլն դոլարով

15.08.2013 17:11

ՌԴ ոսկեարժութային պաշարները մեկ շաբաթվա ընթացքում կրճատվել են 100 մլն դոլարով

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի Դաշնության միջազգային պահուստների ծավալը 2013 թվականի օգոստոսի 2–ից 9–ն ընկած ժամանակահատվածում նվազել է 100 մլն դոլարով, կամ 0.02 տոկոսով, այսօր հայտնել է Ռուսաստանի Բանկի արտաքին և հասարակայնության հետ կապերի դեպարտամենտը, հաղորդում է РБК–ն։

Արդյունքում երկրի ոսկեարժութային պահուստների ընդհանուր ծավալը կազմել է 507.8 մլրդ դոլար` 2013 թվականի օգոստոսի 2–ի 507.9 մլրդ դոլարի դիմաց։

2013 թվականի հունվարի 4–ին ՈԱՊ–ները հասել էին իրենց առավելագույն արժեքին` 537.4 մլրդ դոլար։ Սա ամենաբարձր ցուցանիշն էր 2011 թվականի սեպտեմբերի առաջին տասնօրյակից ի վեր։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ, Տնտեսական | Comments Off on ՌԴ ոսկեարժութային պաշարները մեկ շաբաթվա ընթացքում կրճատվել են 100 մլն դոլարով

Բանալի բառեր: ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.04.2024