ՈՍԿԵԴՐԱՄ թեմյով բոլոր նորությունները

ԱՄՆ–ում 1897 թվականի ոսկեդրամը վաճառվել է 300 հազար դոլարով

10.01.2014 12:12

ԱՄՆ–ում 1897 թվականի ոսկեդրամը վաճառվել է 300 հազար դոլարով

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի. /ԱՌԿԱ/.  Նիկոլայ Երկրորդ կայսեր պատկերով 1897 թվականին թողարկված 10 ռուբլիանոց ոսկեդրամը Նյու Յորքի աճուրդում վաճառվել է 300 հազար դոլարով, գրում է Փրայմը։

Հնության` երբևէ շրջանառության մեջ չեղած հազվագւյոտ դրամի վերավաճառման գինը կազմում էր 100 հազար դոլար։ New-York sale աճուրդում, որն անցկացվել է Նյու Յորքի միջազգային դրամագիտական համագումարի (New York International Numismatic Convention) շրջանակներում, վաճառքի են դրվել այսօր ԱՄՆ–ում գտնվող ռուսական դրամներ և պարգևներ։

Դրանց թվում է Ռոմանովների տան իշխանավարման 300–ամյակի առիթով պատրաստած հազվագյուտ ոսկե մեդալը։ Այն իր նոր տիրոջը գտել է 270 հազար դոլարով։ Մինչև առքուվաճառքի մեկնարկը կազմակերպիչներն ապրանքը, որի քաշը կազմում է 316.45 գրամ, գնահատել են 75 հազար դոլար։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on ԱՄՆ–ում 1897 թվականի ոսկեդրամը վաճառվել է 300 հազար դոլարով

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024