* ՈՍԿԻ * ԹԱՆԿԱՑՈՒՄ * թեմյով բոլոր նորությունները

Ոսկին թանկանում է մետաղի արժեքի երկօրյա նվազումից հետո

10.01.2012 14:58

Ոսկին թանկանում է մետաղի արժեքի երկօրյա նվազումից հետո

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի. /ԱՌԿԱ/. Ոսկու գինը երեքշաբթի բարձրանում է նախորդ երկու նստաշրջաններում նվազումից հետո կատարված շտկումների շրջանակներում, աճը սահմանափակում է համաշխարհային տարադրամի նկատմամբ դոլարի փոխարժեքի բարձրացումը, վկայում են բորսաների տվյալները:

Տեղական ժամանակով 13:08-ի դրությամբ ոսկու փետրվարյան ֆյուչերսը Նյու Յորքի Comex բորսայի էլեկտրոնային առուվաճառքի ընթացքում բարձրացել է 0,7 տոկոսով՝ տրոյական մեկ ունցիայի դիմաց մինչև 1620,5 դոլար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ոսկին երկուշաբթի էժանացել է 0,5 տոկոսով եվրոպական իշխանությունների՝ տարածաշրջանի պարտքային խնդիրների լուծման ուղղությամբ արվող քայլերի վերաբերյալ լավատեսության ֆոնի ներքո, ինչը կրճատել է մետաղի՝ որպես ավելի հուսալի ակտիվի գինը:
Ընթացիկ շաբաթ համաշխարհային ներդրողների ուշադրության կենտրոնում կլինեն Իտալիայի և Իսպանիայի կողմից մարման տարբեր ժամկետներով պարտքային արժեթղթերի տեղաբաշխումները:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Ոսկին թանկանում է մետաղի արժեքի երկօրյա նվազումից հետո

Բանալի բառեր:

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
24.04.2024