ոսկու գրավադրում թեմյով բոլոր նորությունները

Կոնվերս Բանկի՝ ոսկու գրավադրմամբ վարկավորման պորտֆելն աճել է 14 տոկոսով

23.11.2017 00:30

Կոնվերս Բանկի՝ ոսկու գրավադրմամբ վարկավորման պորտֆելն աճել է 14 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Կոնվերս Բանկի՝ ոսկու գրավադրմամբ վարկավորման պորտֆելը տարեսկզբից աճել է 14 տոկոսով և նոյեմբերի 20-ի դրությամբ կազմել է ավելի քան 15 մլրդ դրամ, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, Կոնվերս Բանկի ոսկու գրավադրմամբ վարկավորման պորտֆելի աճը պայմանավորված է մի քանի գործոններով: Նախ, Բանկն այդ վարկատեսակի համար առաջարկում է շուկայում լավագույն վարկավորման պայմաններից մեկը, և, մյուս կողմից, պարբերաբար հանդես է գալիս հաճախորդների համար շահավետ առաջարկներով:

Մասնավորապես, ինչպես նշվում է տարածած հաղորդագրությունում, ներկայում գործող ակցիայի շրջանակում Բանկը հաճախորդներին է առաջարկում ոսկու գնահատված արժեքի մինչև 130 տոկոսի չափով վարկեր:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Կոնվերս Բանկի՝ ոսկու գրավադրմամբ վարկավորման պորտֆելն աճել է 14 տոկոսով

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024