ՈՐՈՏԱՆ թեմյով բոլոր նորությունները

51 մլն եվրոյի չափով KfW–ի վարկը կվերահասցեագրվի Որոտան ՀԷԿ կասկադի նոր սեփականատիրոջը. ՀՀ էներգետիկայի նախարար

10.06.2015 20:37

51 մլն եվրոյի չափով KfW–ի վարկը կվերահասցեագրվի Որոտան ՀԷԿ կասկադի նոր սեփականատիրոջը. ՀՀ էներգետիկայի նախարար

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /ԱՌԿԱ/. KfW բանկի կողմից Հայաստանի կառավարությանը տրամադրված 51 մլն եվրոյի վարկը, որը նախատեսված է Որոտան ՀԷԿ կասկադի վերազինմանը, կվերահասցեագրվի նոր սեփականատիրոջը` Contour Global Hydro Cascade ամերիկյան ընկերությանը, ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը;

Որոտան ՀԷԿ կասկադի վերականգնման աշխատանքները պետք է սկսվեին 2012 թ.–ին` KfW գերմանական բանկի կողմից տրամադրված 51 մլն եվրոյի չափով վարկի շրջանակում։ KfW բանկի վարկը տրամադրվել էր 2010 թ.–ին։

«KfW բանկի հետ վարկի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերել ՀՀ կառավարությունը։ Ստորագրվել է համապատասխան համաձայնագիր։ Որոտան կասկադի գնորդի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն, և այդ 51 մլն եվրոն կվերահասցեագրվի գնորդ ընկերությանը», – նշեց Զախարյանը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on 51 մլն եվրոյի չափով KfW–ի վարկը կվերահասցեագրվի Որոտան ՀԷԿ կասկադի նոր սեփականատիրոջը. ՀՀ էներգետիկայի նախարար

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
29.03.2024