ՈՒՈԼԼ ՍԹՐԻԹ թեմյով բոլոր նորությունները

Ուոլլ սթրիթը նվազում է ԱՄՆ–ի և եվրագոտու բացասական մակրոտնտեսական լուրերի ֆոնին

15.05.2013 21:00

Ուոլլ սթրիթը նվազում է ԱՄՆ–ի և եվրագոտու բացասական մակրոտնտեսական լուրերի ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /ԱՌԿԱ/. Ամերիկյան ֆոնդային ցուցիչները չորեքշաբթի նվազում են ցուցադրում ԱՄՆ–ի և եվրագոտու` վերլուծաբանների ակնկալիքները չարդարացրած վիճակագրության ֆոնին, վկայում են բորսաների տվյալները։

Մոսկվայի ժամանակով 17։48–ին Dow Jones արդյունաբերական ցուցիչը նվազել է 0.21 տոկոսով և կազմել 15182,94 կետ։ Բարձրտեխնոլոգիական NASDAQ–ը կորցրել է 0.08 տոկոս և կազմել 3459,69 կետ։  S&P 500 լայն շուկայի ցուցիչը նվազել է 0.20 տոկոսով` մինչև 1647,04 կետ, հաղորդում է «Նովոստի–Արմենիան»` վկայակոչելով ՌԻԱ Նովոստիին։

Առուվաճառքների բացումից առաջ ԴՊՀ–ն հայտնել էր ԱՄՆ–ում 0.5 տոկոսով արդյունաբերական արտադրության ծավալի անկման մասին, մինչդեռ վերլուծաբաններն ակնկալում էին 0.2 տոկոսոի անկում։ Առքուվաճառքի մասնակիցներն ուշադրություն են դարձրել նաև ԱՄՆ–ի արտադրողների գների տվյալներին, որոնք ապրիլին մարտի համեմատ նվազել են վերջին երեք տարիներին ամենաարագ տեմպերով (0,7%–ով)` 0,6%–ի նվազման կանխատեսման դեպքում։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Bonds.am @hy @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on Ուոլլ սթրիթը նվազում է ԱՄՆ–ի և եվրագոտու բացասական մակրոտնտեսական լուրերի ֆոնին

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
20.04.2024