ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆ թեմյով բոլոր նորությունները

ԵԶԲ–ն «Տոնը` երեխաներին» նախատոնական սոցիալական ակցիա է անցկացրել Երևանի ուռուցքաբանության ազգային կենտրոնում

15.12.2014 20:56

ԵԶԲ–ն «Տոնը` երեխաներին» նախատոնական սոցիալական ակցիա է անցկացրել Երևանի ուռուցքաբանության ազգային կենտրոնում

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրասիական զարգացման բանկը երկուշաբթի «Տոնը` երեխաներին» նախատոնական սոցիալական ակցիա է անցկացրել Երևանի Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց Երևանում ԵԶԲ–ի ներկայացուցչության տնօրեն Սերգեյ Իգնատովը։

Ըստ նրա, ակցիային մասնակցել են 2-17 տարեկան 14 երեխաներ, ովքեր այժմ բուժում են ստանում Ազգային կենտրոնում։ «Մի քանի երեխաներ ապրում են Երևանից դուրս, նրանց հարմար չէր ժամանել մայրաքաղաք, այդ պատճառով նրանք ավելի ուշ կստանան նվերները»,– ասաց նա։

Իգնատովը պարզաբանել է, որ յուրաքանչյուր երեխայի անհատական նվեր է տրվել, որի ընտրությանն աշխատակիցներն առավելագույն ուշադրությամբ են վերաբերվել` մանրամասնորեն ընտրելով որակյալ, օգտակար և զարգացնող խաղալիքներ։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on ԵԶԲ–ն «Տոնը` երեխաներին» նախատոնական սոցիալական ակցիա է անցկացրել Երևանի ուռուցքաբանության ազգային կենտրոնում

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.04.2024