ուսուցիչներ թեմյով բոլոր նորությունները

ՀՀ ԿԲ–ն ֆինանսական գրագիտության դասեր կանցկացնի ուսուցիչների համար

01.03.2018 12:54

ՀՀ ԿԲ–ն ֆինանսական գրագիտության դասեր կանցկացնի ուսուցիչների համար

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և ՀՀ կենտրոնական բանկը, համագործակցելով Կրթության ազգային ինստիտուտի և Գերմանական խնայբանկերի հիմնադրամի հետ, «Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագրի շրջանակում իրականացնելու է ուսուցիչների վերապատրաստում ՀՀ բոլոր մարզերում և Երևանում:

Ինչպես հայտնում է կարգավորիչի մամուլի ծառայությունը, վերապատրաստումները կազմակերպվելու են հետևյալ առարկաների ուսուցիչների համար՝  «Ես և շրջակա աշխարհը» և «Մաթեմատիկա» (2-4-րդ դասարանների ուսուցիչների համար),  «Մաթեմատիկա» և «Հանրահաշիվ» (5-11-րդ դասարաններ), «Հասարակագիտություն» (8-11-րդ դասարաններ):

Ընտրված թեկնածուներ, վերապատրաստման դասընթացը (ToT) հաջողությամբ ավարտելուց հետո պետք է իրականացնեն նշված դասընթացներն իրենց մարզի ուսուցիչների համար: Վերապատրաստման դասընթացը հաջողությամբ ավարտած յուրաքանչյուր վերապատրաստողի հետ կկնքվի պայմանագիր, որի համաձայն նա գործարքային սկզբունքով կվարձատրվի իրականացրած դասընթացների համար:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՀՀ ԿԲ–ն ֆինանսական գրագիտության դասեր կանցկացնի ուսուցիչների համար

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024