չաշխատող ակտիվներ թեմյով բոլոր նորությունները

Հայաստանի առևտրային բանկերի չաշխատող ակտիվների մասնաբաժինը գերազանցել է 9 տոկոսը

11.04.2016 14:30

Հայաստանի առևտրային բանկերի չաշխատող ակտիվների մասնաբաժինը գերազանցել է 9 տոկոսը

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /ԱՌԿԱ/. Բանկերի չաշխատող ակտիվների մասնաբաժինը 2016 թ.-ի փետրվարի վերջին աճել է մինչև 9,18 տոկոս` 2015 թ.-ի սկզբից հասնելով առավելագույն ցուցանիշի, նշվում է Հայաստանի ԿԲ-ի կայքում:

Հարկ է նշել, որ ողջ 2015 թ.-ի ընթացքում առևտրային բանկերի չաշխատող ակտիվների մեծության ցուցանիշը ոչ միանշանակ միտում ուներ` տատանվելով 6,18–8,23 տոկոսի սահմաններում:

Սակայն, 2016 թ.-ի սկզբից սկսեց նկատվել ցուցանիշի աճի հստակ միտում: Այսպես, 2015 թ.-ի դեկտեմբերի վերջին չաշխատող ակտիվների մասնաբաժինը կազմել է 6,98 տոկոս, հունվարի վերջին այս ցուցանիշը աճել է 0,97 տ.կ.–ով` հասնելով 7,95 տոկոսի: Ցուցանիշի աճի միտումը պահպանվել է ընդհուպ մինչև 2016 թ.-ի փետրվարի վերջը` աճելով 1,23 տ. կ.–ով և հասնելով 9,18 տոկոսի:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Հայաստանի առևտրային բանկերի չաշխատող ակտիվների մասնաբաժինը գերազանցել է 9 տոկոսը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
29.03.2024