չեմպիոն թեմյով բոլոր նորությունները

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ ֆուտբոլի հավաքականը դարձավ չեմպիոն

30.11.2015 15:31

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ ֆուտբոլի հավաքականը դարձավ չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ Ֆինանսաբանկային և հեռահաղորդակցության ընկերությունների միջև կայացած մինի-ֆուտբոլի 19-րդ  ՖՀՄՖ ԼԻԳԱ-ի սիրողական առաջնության եզրափակչում լավ խաղի շնորհիվ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ  ֆուտբոլի թիմը` մրցակցին հաղթելով  5:3 հաշվով հերթական անգամ դարձավ առաջնության հաղթող, հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից:

19-րդ սիրողական առաջնության լավագույն ռմբարկու ճանաչվեց Սերգեյ Մկրտչյանը, ով առաջնության ընթացքում հակառակորդների դարպասն էր ուղարկել 15 գնդակ:

«ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության TACIS ծրագրի շրջանակում։ 2006 թվականի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկել ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերը` կապիտալում զգալի ներդրումներ կատարելով։ -0-

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ ֆուտբոլի հավաքականը դարձավ չեմպիոն

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
28.03.2024