ՉԻԼԻ թեմյով բոլոր նորությունները

ՀՀ ԿԲ ղեկավարությունը հանդիպել է Չիլիի մասնավոր կենսաթոշակային համակարգի հիմնադրի հետ

26.05.2011 12:27

ՀՀ ԿԲ ղեկավարությունը հանդիպել է Չիլիի մասնավոր կենսաթոշակային համակարգի հիմնադրի հետ

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը և Խորհրդի անդամները հանդիպել են Չիլիի մասնավոր կենսաթոշակային համակարգի հիմնադիր դոկտոր Խոսե Պինիերայի հետ, հաղորդում է ԿԲ մամուլի ծառայությունը։

Կազմակերպված համաժողովի ընթացքում  դոկտոր Խոսե Պինիերան ներկայացրել է «Օժանդակություն աշխատավորներին. Չիլիում սոցիալական ապահովագրության մասնավորեցումը» թեմայով դասախոսությունը:

Համաժողովին մասնակցել են ՀՀ նախագահի աշխատակազմի, Ազգային Ժողովի, Կառավարության, մասնավոր հատվածի, բանկերի, ապահովագրական ընկերությունների, հասարակական կազմակերպությունների, ՀՀ-ում արտերկերների դեսպանատների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, ինչպես նաև Հայաստանի բանկերի միության, Հայաստանի ապահովագրողների միության, Գործարարների և արդյունաբերողների միություն ներկայացուցիչները:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՀՀ ԿԲ ղեկավարությունը հանդիպել է Չիլիի մասնավոր կենսաթոշակային համակարգի հիմնադրի հետ

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
24.04.2024