ՊԱԿԱՍՈՐԴ թեմյով բոլոր նորությունները

ՀՀ պետբյուջեի պակասորդն առաջին կիսամյակում կազմել է 16,9 մլրդ դրամ

30.07.2010 17:04

ՀՀ պետբյուջեի պակասորդն առաջին կիսամյակում կազմել է 16,9 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի. /ԱՌԿԱ/. 2010 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 16.9 մլրդ դրամ պակասորդով` նախատեսված 81.9 մլրդ դրամի և 2009 թվականի նույն ժամանակահատվածի 47 մլրդ դրամ փաստացի ցուցանիշի դիմաց (առանց հաշվի առնելու միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների կողմից ֆինանսավորվող նպատակային ծրագրերի շրջանակներում ստացված միջոցները):

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ֆինանսների նախարարությունից, պակասորդի ֆինանսավորման համար ներքին աղբյուրներից ներգրավվել է շուրջ 26 մլրդ դրամ, իսկ արտաքին աղբյուրները կազմել են -9.1 մլրդ դրամ:

Ըստ մամուլի հաղորդագրության՝ ֆինանսավորման ներքին աղբյուրներից 2,4 միլիարդ դրամը կազմել են  գանձապետական պարտատոմսերից ստացված զուտ մուտքերը: Մուրհակների մարման նպատակով առաջին կիսամյակի ծրագրով նախատեսված վճարումները կատարվել են 100%-ով` կազմելով 21.7 մլն դրամ

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on ՀՀ պետբյուջեի պակասորդն առաջին կիսամյակում կազմել է 16,9 մլրդ դրամ

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
29.03.2024