պահատուփեր թեմյով բոլոր նորությունները

Յունիբանկում անհատական պահատուփեր կարելի է վարձակալել սկսած 2 250 ՀՀ դրամից

08.10.2018 16:33

Յունիբանկում  անհատական պահատուփեր կարելի է վարձակալել սկսած 2 250 ՀՀ դրամից

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի /ԱՌԿԱ/. Յունիբանկի հազարավոր հաճախորդներ արդեն իսկ գնահատել են անհատական պահատուփերի հարմարավետությունն ու ապահովածությունը: Անհատական պահատուփը ոսկերչական իրերի, կարևոր փաստաթղթերի կամ կանխիկ գումարի պահպանության ամենահարմար և ապահով տարբերակներից մեկն է:

Յունիբանկում անհատական պահատուփ կարելի է վարձակալել 7 օրից մինչև 1 տարի ժամկետով: Վարձակալման Ճկուն ժամկետները պայմանավորված են հաճախորդների ցանկությամբ: Հաճախորդը կարող է այն վարձակալել կարճ ժամկետով` մեկնելով գործուղման կամ ճամփորդության, կամ էլ` երկարաժամկետ, մշտապես օգտվելով ծառայությունից:

«Բանկն առաջարկում է երեք չափսի պահատուփեր` 110x220x480 մմ, 200x220x480 մմ և  200x450x480 մմ: Պահատուփերի վարձույթի գինը մատչելի է բնակչության ամենալայն շրջանակին: Մինչև 31.10.2018թ.-ը Յունիբանկի չորս մասնաճյուղերում` «Աճառյան», «Կենտրոն», «Գարեգին Նժդեհ» և «Գյումրի» պահատուփեր կարել կլինի վարձակալել 50% զեղչով` սկսած  2 250 ՀՀ դրամից մինչև 22 500 ՀՀ դրամ», – նշվում է տարածած հաղորդագրությունում:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Յունիբանկում անհատական պահատուփեր կարելի է վարձակալել սկսած 2 250 ՀՀ դրամից

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024