ՊԱՅՄԱՆ թեմյով բոլոր նորությունները

Անելիք Բանկի «Հարսանեկան» վարկատեսակի պայմաններն ավելի մատչելի են դարձել

15.10.2013 19:35

Անելիք Բանկի «Հարսանեկան» վարկատեսակի պայմաններն ավելի մատչելի են դարձել

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն բարելավել է «Հարսանեկան» քարտային վարկի տրամադրման պայմանները` զգալի  իջեցնելով վարկի տարեկան տոկոսադրույքը և ընդլայնելով նշված վարկատեսակը տրամադրող մասնաճյուղերի ցանկը, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից։

«Հարսանեկան» քարտային վարկերը տրամադրվում են 1-ից մինչև 5 մլն ՀՀ դրամ կամ դրան համարժեք արտարժույթով` մինչև 5 տարի մարման ժամկետով Բանկի բոլոր մասնաճյուղերի կողմից:
Ըստ նոր պայմանների` ՀՀ դրամով «Հարսանեկան» քարտային վարկերի տարեկան տոկոսադրույքը սահմանվել է 21.3%` (նախկին 23.9%-ի փոխարեն), ԱՄՆ դոլարի դեպքում` 16.3%  (նախկին 18.9%-ի փոխարեն), իսկ եվրոյի դեպքում` 15.3% (նախկին 16.9%-ի փոխարեն):

Այս տարվա մարտի 29–ին ներդրված Անելիք բանկի «Հարսանեկան» վարկատեսակը հնարավորություն է տալիս հոգալ ծախսերը հարսանիքին պատրաստվող զույգերին և տոնական միջոցառում նախատեսող անձանց։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Անելիք Բանկի «Հարսանեկան» վարկատեսակի պայմաններն ավելի մատչելի են դարձել

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
24.04.2024