պաշտոնաթողություն թեմյով բոլոր նորությունները

Սամվել Ճզմաչյանը լքել է Հայաստանի բանկերի միության ղելավարի պաշտոնը

26.09.2017 10:55

Սամվել Ճզմաչյանը լքել է Հայաստանի բանկերի միության ղելավարի պաշտոնը

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. 44–ամյա ստաժով բանկիր Սամվել Ճզմաչյանը լքել է Հայաստանի բանկերի միության նախագահի պաշտոնը, հայտնում  «Գոլոս Արմենիի» թերթը։

«Չգիտեմ` կաշխատեմ դեռ երբևէ բանկային համակարգում, բայց պետք է նկատեմ, որ որպես ՀԲՄ նախագահ ընդհանուր առմամբ աշխատել եմ 8 տարի (այդպիսի ժամանակահատված արդեն եղել է իմ կյանքում), իսկ առհասարակ բանկային համակարգում` ավելի քան 44 տարի»,– նշել է Ճզմաչյանը։
Նրա խոսքով, դրանցից 39 տարի նա ղեկավարել է բանկեր և ՀԲՄ–ն։

«Արդեն լինելով բավականին փորձառու բանկիր` ես հասկացա, որ բանկը հիանալի ֆինանսական կառույց է, որը, եթե այն ճիշտ կառավարես, կարող է հսկայական օգուտ և բարիքներ բերել երկրի բնակչությանը և տնտեսությանը, իսկ ինքդ կարող ես մեծ բավականություն ստանալ կատարածդ աշխատանքից։ Անձամբ ես դրանում եմ տեսնում մարդու երջանկությունը, երբ նա հաճույք է ստանում աշխատանքից»,– նշել է Ճզմաչյանը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Новости, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Սամվել Ճզմաչյանը լքել է Հայաստանի բանկերի միության ղելավարի պաշտոնը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
29.03.2024