պաշտպանության նախարարություն թեմյով բոլոր նորությունները

«ՎՏԲ լիգա» ֆուտբոլային մրցաշարը հատեց իր վերջնագիծը

07.12.2018 15:24

«ՎՏԲ լիգա» ֆուտբոլային մրցաշարը հատեց իր վերջնագիծը

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. 2018 թ.-ի դեկտեմբերի 6-ին Երևանի «Դինամո» մարզադահլիճում տեղի ունեցան «ՎՏԲ լիգա»  ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ խաղը և փակման հանդիսավոր արարողությունը, որոնք կազմակերպել էր ՎՏԲ-Հայաստան Բանկը պետական համակարգի աշխատողների համար, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Եզրափակիչ հանդիպումը տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության և ՀՀ պաշտպանության նախարարության թիմերի միջև: Խաղը ստացվեց լարված ու դինամիկ, իսկ հատուկ մարզական տրամադրությունը պարգևեցին՝  խաղացողներին մեծապես աջակցող, երկրպագուները:

«Խաղն ավարտվեց 4-2 հաշվով՝ հօգուտ ՀՀ պաշտպանության նախարարության թիմի: «ՎՏԲ լիգայի» մրցանակային ֆոնդը սահմանվել էր 2 միլիոն 200 հազար ՀՀ դրամի չափով, որը հաղթողների միջև բաժանվել է հետևյալ կերպ. 1-ին տեղը գրավեց ՀՀ պաշտպանության նախարարության թիմը և ստացավ 1,000,000 ՀՀ դրամ: 2-րդ տեղը գրավեց  ՀՀ ոստիկանության թիմը, մրցանակը կազմեց 700 հազար ՀՀ դրամ: 3-րդ տեղը գրավեց  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, 500 հազար ՀՀ դրամ մրցանակով», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on «ՎՏԲ լիգա» ֆուտբոլային մրցաշարը հատեց իր վերջնագիծը

Բանալի բառեր: , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
29.03.2024