15.10.2015 11:01
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արժեթղթերի շուկայի պասիվությունը 2015 թ.–ի առաջին կիսամյակում ֆինանսական շուկայում և երկրի տնտեսությունում տեղի ունեցող գործընթացների հետևանքն է, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասաց NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսայի տնօրեն Կոնստանտին Սարոյանը։
Նրա խոսքով` առաջին կիսամյակում բորսայում գրանցված իրավիճակն առաջացել է նախորդ տարվա վերջում տեղի ունեցած իրադարձությունների ազդեցությամբ, երբ շուկան ենթարկված էր փոփոխությունների հայկական դրամի արժեզրկման ֆոնին։
Միաժամանակ բորսայի տնօրենը նշեց, որ տարվա առաջին վեց ամիսները սեզոնայնության պատճառով հաճախ առանձնապես ակտիվ չեն, սակայն ընթացիկ տարում հայկական բորսան առանձնացել է մեծ պասիվությամբ։
Բաժիններ՝ Bonds.am @hy @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on Հայաստանի կապիտալի շուկայի պասիվությունը պայմանավորված է տնտեսության վիճակով
Բանալի բառեր:
Կարդալ ամբողջությամբ