ՊԱՏՎՈԳԻՐ թեմյով բոլոր նորությունները

«Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի աշխատակիցներին պատվոգրեր և հուշամեդալներ են շնորհել

21.01.2014 16:39

«Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի աշխատակիցներին պատվոգրեր և հուշամեդալներ են շնորհել

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի 15-ամյա hոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակում իրականացվել է աշխատակիցների պատվոգրերի և հուշամեդալների շնորհման հանդիսավոր արարողությունը:

Ինչպես հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից, «Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենը, ելույթ ունենալով արարողության ժամանակ, մասնավորապես նշել է. «Բացվելով 1998 թվականի դժվար ճգնաժամային ժամանակ, մենք ոչ միայն գոյատևեցինք, այլև կարճ ժամանակում հասանք շոշափելի արդյունքների`զբաղեցնելով իր տեղը ՀՀ բանկային շուկայում: Այս տարիների ընթացքում Բանկը ունենալով հստակ ռազմավարություն` մշտապես կատարելագործել է իր  աշխատակիցների մասնագիտական հմտությունները, փորձելով հաճախորդներին տրամադրել առավել ամբողջական և որակյալ սպասարկում: Եվ այսօր Առէկսիմբանկը զբաղեցնում է առաջատար դիրքեր հանրապետության բանկային համակարգում` առաջին հերթին իր անձնակազմի շնորհիվ: Տարեդարձի կապակցությամբ ցանկանում եմ շնորհավորել բոլորիդ և շնորհակալություն հայտնել ձեզ:  Ձեր ամենօրյա աշխատանքը, ձեր մարդկային և մասնագիտական հատկանիշները հիմք են հանդիսանում Բանկի հաջող զարգացմանը` ի շահ հաճախորդների և ի շահ երկրի»:

«Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ. և 2007 թվականից Բանկը հանդիսանում է ռուսաստանյան խոշորագույն բանկերից մեկի` «Գազպրոմբանկ» (ԲԲԸ) դուստր ձեռնարկությունը: Առէկսիմբանկը հանդիսանում է VISA International and MasterCard միջազգային վճարային համակարգի պրինցիպալ անդամ, ինչպես նաև տեղական ArCa վճարային համակարգի անդամ: 2012 թվականի հունիսին Բանկը վավերացվել է VISA ընկերության կողմից՝ ստանալով համացանցում VISA քարտերի էքվայրինգ իրականացնելու հնարավորություն: -0-

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on «Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի աշխատակիցներին պատվոգրեր և հուշամեդալներ են շնորհել

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Գերմանական Commerzbank AG–ն «Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ին պատվոգիր է շնորհել միջազգային վճարումների բարձր որակի համար

20.08.2013 13:35

Գերմանական Commerzbank AG–ն «Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ին պատվոգիր է շնորհել միջազգային վճարումների բարձր որակի համար

Եվրոպայի առաջատար առևտրային բանկերից մեկը` գերմանական Կոմերցբանկը (Commerzbank), 2012 գործունեության արդյունքներով, «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ին պարգևատրել է Կոմերցբանկի միջոցով կատարված «Միջազգային վճարումների բարձր որակի համար»,– նշում են բանկի մամուլի ծառայությունից:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Գերմանական Commerzbank AG–ն «Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ին պատվոգիր է շնորհել միջազգային վճարումների բարձր որակի համար

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Ֆինանսաբանկային ոլորտն ակտիվ լուսաբանելու համար «ԱՌԿԱ» գործակալությունը պարգևատրվել է ՀԲՄ պատվոգրով

14.05.2013 14:33

Ֆինանսաբանկային ոլորտն ակտիվ լուսաբանելու համար «ԱՌԿԱ» գործակալությունը պարգևատրվել է ՀԲՄ պատվոգրով

Հայաստանի բանկերի միությունը երեքշաբթի պատվոգիր է հանձնել «ԱՌԿԱ» լրատվական գործակալությանը` երկրի տնտեսական և ֆինանսավարկային հատվածների զարգացումներն ակտիվ լուսաբանելու համար։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Ֆինանսաբանկային ոլորտն ակտիվ լուսաբանելու համար «ԱՌԿԱ» գործակալությունը պարգևատրվել է ՀԲՄ պատվոգրով

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
ՎՏԲ Հայաստան Բանկը ճանաչվել է ՀՀ Ֆինանսական Հաշտարարի հետ լավագույնս համագործակցող 2012 թ.–ին

24.01.2013 19:13

ՎՏԲ Հայաստան Բանկը ճանաչվել է ՀՀ Ֆինանսական Հաշտարարի հետ լավագույնս համագործակցող 2012 թ.–ին

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ- ն, 2012 թվականի արդյունքներով, ճանաչվել է ՀՀ Ֆինանսական Հաշտարարի հետ լավագույնս համագործակցող, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՎՏԲ Հայաստան Բանկը ճանաչվել է ՀՀ Ֆինանսական Հաշտարարի հետ լավագույնս համագործակցող 2012 թ.–ին

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը պատվոգիր է շնորհել «ՎՏԲ Հայաստան բանկի» նախկին ղեկավարին՝ Հայաստանում ռուսական բիզնեսի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար

14.02.2012 18:48

«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը պատվոգիր է շնորհել «ՎՏԲ Հայաստան բանկի» նախկին ղեկավարին՝ Հայաստանում ռուսական բիզնեսի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլլինի հրամանով «ՎՏԲ Հայաստան բանկի» նախկին գլխավոր տնօրեն – տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը պարգևատրվել է պատվոգրով, երեքշաբթի հաղորդում է ՀԿԵ մամուլի ծառայությունը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ, Տնտեսական | Comments Off on «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը պատվոգիր է շնորհել «ՎՏԲ Հայաստան բանկի» նախկին ղեկավարին՝ Հայաստանում ռուսական բիզնեսի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Արդշինինվեստբանկը MoneyGram-ից արժանացել է պատվոգրի` որպես «Ամենաարդյունավետ և հուսալի բանկ»

09.12.2010 19:06

Արդշինինվեստբանկը MoneyGram-ից արժանացել է պատվոգրի` որպես «Ամենաարդյունավետ և հուսալի բանկ»

Արդշինինվեստբանկը երկրորդ անգամ MoneyGram միջազգային դրամական փոխանցումների համակարգի կողմից արժանացել է պատվոգրի:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Արդշինինվեստբանկը MoneyGram-ից արժանացել է պատվոգրի` որպես «Ամենաարդյունավետ և հուսալի բանկ»

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
«ԱՌԿԱ» գործակալությունը պարգևատրվել է ՎՏԲ-Հայաստան բանկի պատվոգրով

09.11.2009 13:15

«ԱՌԿԱ» գործակալությունը պարգևատրվել է ՎՏԲ-Հայաստան բանկի պատվոգրով

«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունն՝ ի դեմս տնօրեն Կոնստանտին Պետրոսովի, արժանացել է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի պատվոգրի՝ որպես բանկի լավագույն տեղեկատվական գործընկեր:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on «ԱՌԿԱ» գործակալությունը պարգևատրվել է ՎՏԲ-Հայաստան բանկի պատվոգրով

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
23.04.2024