ՊԱՐՏԱԴԻՐ թեմյով բոլոր նորությունները

Ահաբեկչությունից ապահովագրումն առաջարկում են պարտադիր դարձնել

22.03.2016 17:13

Ահաբեկչությունից ապահովագրումն առաջարկում են պարտադիր դարձնել

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի. /ԱՌԿԱ/. Ռուսական հակաահաբեկչական ապահովագրական միավորումը (ՌՀԱՄ) առաջարկում է արգելել Ռուսաստանում կամավոր ապահովագրման պայմանագրերից ահաբեկչության և դիվերսիաների ռիսկերի բացառումը։ Այս մասին, ինչպես հաղորդում է Banki.ru–ն, հայտարարել է ՌՀԱՄ դիտորդական խորհրդի նախագահ Ալեքսանդր Գուլչենկոն Բրյուսելի օդանավակայանում և մետրոյում գրանցված պայթյուններից հետո։

Նրա խոսքով` արևմտյան երկրներից շատերում արգելված է ապահովագրական փաթեթից բացառել ահաբեկչության և դիվերսիայի ռիսկերը, այսինքն` ունեցվածքի կամ պատասխանատվության ապահովագրման ծածկույթն «ամբողջական է»։ Իսկ Ռուսաստանում այդ ռիսկը հիմնականում բացառվում է կամավոր ապահովագրման բազմաթիվ պայմանագրերում (ռիսկը որոշվում է պայմանագրի պայմաններով, ինչից էլ կախված է պայմանագրի գինը)։ Ալեքսանդր Գուլչենկոյի խոսքով` ապահովագրական փաթեթում ահաբեկչության ռիսկի ներառումը հարյուրավոր անգամներ կավելացնի ապահովագրման արժեքը։

«Հարկավոր է նաև զանգվածային միջոցառումների և մարդկանց զանգվածային կուտակումների վայրերի կազմակերպիչներին պարտադրել ապահովագրել ահաբեկչության ռիսկը, չտրամադրել նրանց արտոնագրեր և ստեղծել խոչընդոտներ, եթե նրանք չունեն համապատասխան ապահովագրական պոլիս», – նշել է Ալեքսանդր Գուլչենկոն։ Նրա խոսքով` միությունը նախատեսում է համապատասխան առաջարկը օպերատիվ կերպով քննարկել ԿԲ–ի հետ, հնարավոր է` փորձագիտական խորհրդի շրջանակում։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Ապահովագրական շուկա, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Ահաբեկչությունից ապահովագրումն առաջարկում են պարտադիր դարձնել

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Հայաստանում դոլարի փոխարժեքը գերարժևորված է, սակայն այն պարտադիր կնվազի. Ջավադյան

17.12.2014 16:15

Հայաստանում դոլարի փոխարժեքը գերարժևորված է, սակայն այն պարտադիր կնվազի. Ջավադյան

Հայաստանում դոլարի փոխարժեքը գերարժևորված է, սակայն այն պարտադիր կնվազի, չորեքշաբթի լրագրողներին հայտարարեց ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Արժույթային շուկա, Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Հայաստանում դոլարի փոխարժեքը գերարժևորված է, սակայն այն պարտադիր կնվազի. Ջավադյան

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.04.2024