ՊԵՍԿՈՎ թեմյով բոլոր նորությունները

Դ. Պեսկով. «Վաղաժամ է խոսել ռուբլու վճռական արժեզրկման մասին»

19.06.2013 19:03

Դ. Պեսկով. «Վաղաժամ է խոսել ռուբլու վճռական արժեզրկման մասին»

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /ԱՌԿԱ/. Վաղաժամ է խոսել ռուբլու վճռական արժեզրկման մասին, կարծում է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ինչպես տեղեկացնում է РБК–ն, վերջինն այս կարծիքն է հայտնել Սանկտ Պետերբուրգում լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

Մեկնաբանելով ռուբլու ներկա տատանումները` Պեսկովը նշել է, որ ներկայում համաշխարհային տնտեսությունը փոփոխական է, և ռուսական տնտեսությունը նույնպես այս կամ այն չափով փոփոխական է։

«Միաժամանակ սխալ կլինի խոսել արժեզրկման մասին։ Տնտեսության չոր օրենքներն են գործում։ Տեղական արժույթի թուլացումը օգնում է այն ձեռնարկությունների գործունեության ակտիվացմանը, որոնք զբաղվում են արտահանմամբ, իսկ դրանք մեզ մոտ բավականին շատ են»,– հստակեցրել է Պեսկովը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Արժույթային շուկա, Գլխավոր նորություններ, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Դ. Պեսկով. «Վաղաժամ է խոսել ռուբլու վճռական արժեզրկման մասին»

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024