ՊԵՏԴՈՒՄԱ թեմյով բոլոր նորությունները

Պուտինը Պետդումա է ուղղել մի նախագիծ, որն արգելում է պետական ծառայողներին հաշիվ ունենալ արտասահմանում

24.06.2014 12:19

Պուտինը Պետդումա է ուղղել մի նախագիծ, որն արգելում է պետական ծառայողներին հաշիվ ունենալ արտասահմանում

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /ԱՌԿԱ/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա  է ներկայացրել մի օրինագիծ, որի համաձայն` ազգային անվտանգության և ինքնավարության հարցերի քննարկման մասնակցող պետական ծառայողները չեն կարող հաշիվներ ունենալ արտասահմանյան բանկերում։ Ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, այս մասին նշված է ստորին պալատի կայքում հրապարակված փաստաթղթում։

Փոփոխություններ կկատարվեն ՌԴ առանձին օրենքներում։

Բացի այդ, պետական ծառայողները տեղեկություն պետք է ներկայացնեն իրենց, ամուսինների/կանանց և անչափահաս երեխաների ծախսերի մասին, եթե անշարժ գույք, ավտոմեքենա, արժեթուղթ, բաժնետոմս ձեռք բերելու գործարքի ընդհանուր գումարը կգերազանցի պետական ծառայողի և նրա ամուսնու/կնոջ հաշվետու ժամանակահատվածին նախորդող վերջին երեք տարվա ընդհանուր եկամուտը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Պուտինը Պետդումա է ուղղել մի նախագիծ, որն արգելում է պետական ծառայողներին հաշիվ ունենալ արտասահմանում

Բանալի բառեր: , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Պետդուման կողմ է, որ ԿԲ–ն օտարերկրյա ներդրումներ ունեցող բանկերի գործունեությունը սահմանափակելու իրավունք ունենա

20.09.2013 19:05

Պետդուման կողմ է, որ ԿԲ–ն օտարերկրյա ներդրումներ ունեցող բանկերի գործունեությունը սահմանափակելու իրավունք ունենա

Պետդուման երկրորդ և երրորդ ընթերցմամբ ընդունել է կառավարության օրենքը, որով Ռուսաստանի բանկին օտարերկրյա ներդրումներ ունեցող բանկերի գործունեությունը սահմանափակելու իրավունք է։ Նման միջոցներ կարող են կիրառվել այն դեպքում, եթե համապատասխան արտասահմանյան պետություններում ռուսական մասնակցությամբ բանկերի և ռուսական բանկերի մասնաճյուղերի նկատմամբ սահմանափակումներ են կիրառվում դրանց ստեղծման և գործունեության ուղղությամբ, հաղորդում է РБК–ն։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on Պետդուման կողմ է, որ ԿԲ–ն օտարերկրյա ներդրումներ ունեցող բանկերի գործունեությունը սահմանափակելու իրավունք ունենա

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
20.04.2024